Երևանում ռազմական շքերթի փորձի ժամանակ «Բուկ» համակարգեր են ցուցադրվել![]() 16 սեպտեմբերի 2016 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության օրվան նվիրված ռազմական շքերթի փորձի ժամանակ ռուսական «Բուկ» զենիթահրթիռային համալիրներ են ցուցադրվել: Նախկինում ՀՀ սպառազինության կազմում «Բուկ» համակարգերի առկայության մասին չէր հայտարարվում, դրանք առկա չէին նաև ռուսական վարկի հաշվին գնվելիք սպառազինության ցուցակում: «Բուկ Մ1» համակարգը կարող է հայտնաբերել մինչև 24 թիրախ՝ մինչև 100 կմ հեռավորության վրա: Կախված թիրախի ու կիրառվող հրթիռների տեսակից, համակարգը խոցում է 30 մետրից մինչև 20 կմ բարձրության ու մինչև 35 կմ հեռավորության վրա թիրախներ: Բերված տեխնիկայի շարքում են նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները: Համակարգի մաս են կազմում 9Ա52 կամ 9Ա52-2 մարտական մեքենաները, 9Տ234 կամ 9Տ234-2 տրանսպորտային –լիցքավորող մեքենան, 300 մմ ռեակտիվ արկերը և կրակի կառավարման այլ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև 1Բ44 օդերևութաբանական համալիրը: Կարդացեք նաև՝ Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան Բնակիչներին անհանգստացրած կրակոցներն ուսումնական են. Վտանգ չեն ներկայացնում ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |