// IP Marketing video - START// IP Marketing video - END

Ստեփանակերտում տեղի ունեցավ ռազմական շքերթ, նվիրված Շուշիի ազատագրման 15-ամյակին

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 15-ամյակին եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի օրվա նվիրված շքերթ: Շքերթի հրամանատարն էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Շքերթն ընդունում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Շքերթին մասնակցել են ԼՂՀ ՊԲ-ի շուրջ հազար հինգ հարյուր զինծառայողներ: Շքերթին ներկա էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Հայաստանի եւ Ղարաբաղի բանակների գեներալիտետը:



Շքեթրի մասնակիցներին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Վերածննդի հրապարակով հանդիսավոր քայլերթով անցան ԼՂՀ Պաշտպանության բանակի մասերի եւ ստորաբաժանումների շարասյուները, Մեծ Հայրենականի եւ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները: Շքերթին մասնակցել են ավիացիան, տանկային զորքերը, հրետանին, ՀՕՊ-ի ստորաբաժանումները եւ այլն: Այժմյան ռազմական շքերթը Լեռնային Ղարաբաղում իր մասշտաբներով գերազանցեց բոլոր նախորդ շքերթները:



Մայիսի 9-ի տոնակատարության շրջանակներում Ստեփանակերտի հուշահամալիրում ծաղկեպսակներ դրվեցին զոհված զինվորների շիրիմներին: ԼՂՀ եւ ՀՀ պաշտոնատար անձինք ծաղիկներ են դրել հուշարձան-տանկի մոտ, որն առաջինն է շարժվել դեպի Շուշի: Շուշիում ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի գերեզմանին, իսկ Ղազանչեցոց եկեղեցում արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը պատարագ է մատուցել:



Տեղի է ունեցել ժամանակակից տեխնիկայով զինված «Երեւան» կինոթատրոնի հանդիսավոր բացումը, որը վերականգնվել է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամի ծրագրի շրջանակներում:



«Դժվար է գերագնահատել Շուշի քաղաքի ազատագրման բարոյական նշանակությունը: Շուշիի ազատգրումը դարձավ փայլուն հաղթանակների սկիզբը, որոնք հանգեցրին նորաստեղծ հանրապետության շրջափակման ճեղքմանն ու մայր Հայաստանի հետ ցամաքային կապի հաստատմանը: Յուրաքանչյուր մարտիկ հիանալի գիտակցում էր, որ գնում է ոչ թե ուրիշի հող գրավելու, այլ ազատագրելու իր հայրենիքի հափշտակված մի մասը»,-հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը:
 Ուշագրավ
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, կուսակցությունը հավաքել է ձայների 42%-ը
Ընդհանուր առմամբ 19 մարդ է տուժել, որից 4 վիճակը գնահատվում է ծանր
Պատճառը, ինչպես հայտարարել է կառավարությունը, հարձակումներն են մահմեդականների վրա