ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան10 մայիսի 2007 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ընտրությունների հարցով ԵԱՀԿ հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շվեդ պատգամավոր եւ փոխնախագահ Տոնե Տինգսգաարդը ժամանել է Հայաստան: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net ին ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում, Տ. Տինգսգաարդը ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսի կողմից:Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու է ԵԱՀԿ ԽՎ 50 անդամ ԵԽԽՎ-ի, Եվրախորհրդարանի եւ ԺՄԻԳ/ ԵԱՀԿ միջազգայի դիտորդների խմբի շրջանակներում: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ընտրություններին հետեւելու է մոտ 100 խորհրդարանական եւ 300 կարճատեւ դիտորդներ: «Ես ուրախ եմ Հայաստանում գտնվել այդքան կարեւոր եւ հուզիչ պահին: Բոլոր միջազգային դիտորդները կարեւոր դեր են խաղում ընտրություններում, որոնք էական նշանակություն ունեն Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Ես Հայաստանին եւ ՀՀ բոլոր քաղաքացիներին հաջողություն եմ մաղթում շաբաթ օրը»,- հայտարարել է Տոնե Տինգսգաարդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |