Կարապետյանը չեղարկել է նախարարի ու փոխնախարարի երկու գործուղումը

Կարապետյանը չեղարկել է նախարարի ու փոխնախարարի երկու գործուղումը

PanARMENIAN.Net - ՀՀ նորանշանական վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 19-ին երկու որոշում է ստորագրել, որոնցով չեղյալ է համարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 2-ի և սեպտեմբերի 6-ի որոշումները:

Նոր որոշումների համաձայն՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Դանիայի Թագավորություն չի մեկնելու, իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնարարար Հայկ Հարությունյանը չի մեկնելու Ղազախստան:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»:

Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու:

 Ուշագրավ
---