ԵԱՀԿ-ն անհանգստացած է թուրք դիտորդներին Հայաստանի մերժումով, բայց պատժամիջոցներ չի կիրառի11 մայիսի 2007 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունը (ԵԱՀԿ) անհնագստացած է Հայաստանի մերժումով ԵԱՀԿ ութ թուրք դիտորդներին, ում հանձնարարված է հետեւել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին: Ինչպես հայտնել է ԵԱՀԿ մամլո քարտուղար Ուրդուր Գուննարսդոտտիրը, «դիտորդներին երկիր մտնելու մերժման փաստը արդեն իսկ վկայում է նախընտրական արշավի թափանցիկության թերի լինելու մասին»: «Հայաստանը խախտում է ԵԱՀԿ կարեւոր սկզբունքը ընտրություններին հետելու պրակտիկայում: Չէ որ, հրավիրելով մեկ դիտորդի` նա նաեւ հրավիրում է ԵԱՀԿ բոլոր 55 անդամ-երկրներին»,- նշել է նա:Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք ԵԱՀԿ-ն պատժամիջոցներ կկիրառի Հայաստանի նկատմամբ` Ուրդուր Գուննարսդոտտիրը հայտարարել է. «Նման դեպքերում ԵԱՀԿ-ն չի նախատեսում պատժամիջոցների կիառում: Մեր կազմակերպության նպատակն է աջակցել ընտրությունների անցկացմանը եւ դիտորդներ ուղարկել, իսկ դա քաղաքական խնդիր է, այլ ոչ թե իրավաբանական: Չեմ կարող ասել, թե ինչպիսի հետեւանքներ կունենա այդ քայլը Հայաստանի համար, սակայն բացարձակ հստակ է, որ ԵԱՀԿ-ի կողմից որեւէ պատժամիջոց չի կիրառվի», հայտնում է Deutsche Welle-ն: Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին հետեւելու համար Թուրքիայի դիտորդներին ընդունելու մերժումը պայմանավորված է նրանով, որ Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |