Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի սահմանադրության բարեփոխումը![]() 21 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր նախնական եզրակացության մեջ քննադատել է Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները, որոնք հանրաքվեի կդրվեն սեպտեմբերի 26-ին: Ըստ ուղղումների նախագծի, Ադրբեջանի նախագահը կկարողանա նախագահի արտահերթ ընտրությունների մասին հայտարարել: Երբ նախագահն արտահերթ է հեռանում պաշտոնից, առաջարկվում է կրճատել արտահերթ ընտրությունների ժակետը 3 ամսից մինչև 60 օր: Նաև առաջարկվում է նախագահի կողմից խորհրդարանի լուծարման դրույթ ներառել և իրավունք տալ մասնակցել խորհրդարանական ընտրություններին 18 տարեկանից: Մինչ այդ խորհրդարանի անդամ դառնալու համար տարիքային շեմը 25 տարեկանն էր: Ըստ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների, «ուղղումներից շատերը խախտում են ուժերի բալանսն ու «աննախադեպ դարձնում նախագահի լիազորությունները»: Ըստ հանձնաժողովի, «նախագահական մանդատի երկարացումը 5-ից մինչև 7 տարի արդարացում չունի»` հաշվի առնելով նախագահի առանց այդ էլ ուժեղ դիրքը, որը 2009-ից արդեն կարող է ընտրվել առանց ժամկետի սահմանափակումների: Հանձնաժողովը կարծում է, որ ուղղումները «պատշաճ քննարկում չեն անցել խորհրդարանում»: Նշվում է, որ հանրաքվեն հապճեպ է անցկացվում, «առանց իրական հանրային քննարկման»: «Վենետիկի հանձնաժողովը ցավում է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն խորհրդակցել փորձագետների հետ մինչ նախագիծը հանրաքվեի դնելը»,-ասվում է փաստաթղթում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ադրբեջանում նախատեսում են նախագահի լիազորությունների ժամկետը դարձնել 7 տարի գործող 5 տարվա փոխարեն: Այդ մասին կարգադրություն է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` երկրի Սահմանադրական դատարան ուղարկելով հանրաքվեի մասին ակտի նախագիծը: Նախագիծը կոչվում է «Ադրբեջանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» ակտ:Սահմանադրության 100-րդ հոդվածում` «Ադրբեջանի Հանրապետության նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները» հոդվածում առաջարկվում է հանել տարիքային սահմանափակումը նախագահի թեկնածուի համար: 2013-ին Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ: Դա թույլ են տվել սահմանադրական փոփոխությունները: Իլհամ Ալիևը կառավարում է Ադրբեջանը 2003 թվականից ի վեր: Նախագահական պաշտոնում նա փոխարինեց հորը՝ Հեյդար Ալիևին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |