ԻՊ ահաբեկիչները ռազմական ինքնաթիռ են խոցել Սիրիայում

ԻՊ ահաբեկիչները ռազմական ինքնաթիռ են խոցել Սիրիայում

PanARMENIAN.Net - Սիրիական ռազմական ինքնաթիռ է կործանվել Դամասկոսի արվարձանում:

Ինքնաթիռի կործանման պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ:

Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է, որ ինքնաթիռը կարող էր կործանվել, եթե խոցվել է, չի բացառվում նաև անկումը տեխնիկական պատճառներով: Օդաչուի ճակատագրի մասին տվյալներ չկան:

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» հայտարարել է, որ ինքնաթիռը խոցել են իր գրոհայինները, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Սեպտեմբերի 18-ին «Իսլամական պետության» գրոհայինները սիրիական ՌՕՈՒ ինքնաթիռ էին խոցել Դեր Զորի մատույցներում` երկրի արևելքում: Այդ մասին հայտնել էր ԻՊ-ին ենթակա Amaq գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---