«Գորշ գայլերը» հավակնում են վրացական Սարփիին. «Թուրքական հողը թուրքերի համար»![]() 22 սեպտեմբերի 2016 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական ազգայնական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները սեպտեմբերի 21-ին ցույց են կազմակերպել վրացական Սարփի գյուղում: Ցուցարարներն անցել են Սարփիի փողոցներով Թուրքիայի դրոշներ ու պաստառներ կրելով: Նրանք վանկարկում էին թուրքական ազգայանական երգի բառերը, որտեղ այսպիսի արտահայտություն կա`«թուրքական հողը թուրք ժողովրդի համար», հայտնում է Mediacity.ge-ն: Մասնակիցները կրել են «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության խորհրդանիշներով թևկապեր: Այդպիսով ազգայնամոլները հայտնում են իրենց «իրավունքների մասին» վրացական Աջարիայի հանդեպ: «Բոզկուրտ» կամ «Գորշ գայլեր» -ը թուրքական երիտասարդական ազգայնական կազմակերպություն է: Ստեղծված է Ազգային գործողության կուսակցության հովանու ներքո, որի հետ երբեմն նույնականացվում է։ Այլ տարբերակների համաձայն, 1948-ին գնդապետ Ալպարսլան Թյուրքեշի կողմից ստեղծված անկախ կազմակերպություն է: Կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ 1981-ին Հռոմում Մեհմեթ Ալի Աղջան փորձել է սպանել Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ին: «Գորշ գայլերը» մեծ ազդեցություն ունեն Ավստրիայում և Գերմանիայում բնակվող թուրք բանվորների վրա: ԽՍՀՄ փլուզումից հետո «Գորշ գայլերը» ակտիվացել են Ադրբեջանում ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |