ԱՊՀ դիտորդական առաքելությունը դրական տպավորություն է ստացել Հայաստանում ընթացող ընտրությունների ընթացքի մասին

PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը դրական է գնահատում խորհրդարանական ընտրությունների ընթացքը Հայաստանում: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նրա խոսքերով, «առաքելությունը դրական տպավորություն է ստացել ընտրությունների ընթացքի մասին»: Ընդ որում Վ.Ռուշայլոն նշել է, որ տվյալ պահին դժվար է ինչ-որ որոշակի բան ասել: Նա հաղորդել է, որ այսօր, մինչեւ օրվա վերջը տեղի կունենա ԱՊՀ դիտորդների համակարգողների խորհրդակցությունը, իսկ մայիսի 13-ի առավոտյան մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ առաքելությունը կհրապարակի ամփոփիչ հայտարարությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---