ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԵՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ԴԱ ԹՈՒՅԼ ԵՆ ՏԱԼԻՍ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ26 հոկտեմբերի 2002 - 19:01 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային միջնորդների գործունեությունը ակտիվ է այնքանով, որքանով դա թույլ են տալիս հանգամանքները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը: Նա խոստովանել է, որ այդ հիմնախնդրի լուծումը այնքան էլ հեշտ չէ, ինչպես դա թվում էր Վաշինգտոնին Փարիզում եւ Քի Վեսթում 2001 թվականին կայացած բանակցությունների ընթացքում: Այն ժամանակ ամերիկյան միջնորդը ակտիվ էր, քանի որ տեսնում էր որոշակի հնարավորություններ, որոնք կարող էին հանգեցնել դրական արդյունքի, ասել է դեսպանը: Նրա խոսքերով, ներկայումս ԱՄՆ-ն շարունակում է ակտիվորեն աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների` Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ, սակայն Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող նախընտրական շրջանը լավագույն ժամանակը չէ փոխզիջումային քայլերի համար: Մոտակա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախատեսում են անցկացնել հերթական հանդիպումը: Իսկ միջնորդները փորձում են հանդիպում կազմակերպել նրանց անձնական ներկայացուցիչների մակարդակով, հաղորդել է ամերիկացի դիվանագետը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Ըստ զորամասի հաղորդման՝ պայմանագրային զինծառայողն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն ՔԿ. Արաբկիրի գրասենյակում քննչական գործողություններ են, կան ձերբակալվածներ Ըստ որոշ տեղեկությունների, ձերբակալվածների թվում է նաև Արաբկիրի վարչական ղեկավարը ՄԻՊ. Պետությունը պարտավոր է ձեռնարկել զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանն ուղղված քայլեր Պարզաբանումներ ստանալու նպատակով, գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններին Իրավապաշտպան․ 3 զինվորի մահ՝ 18 օրում, պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար «Դեռ զինվորին հողին չհանձնած, ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ»,–գրել է նա |