12 մայիսի 2007 - 23:05 AMT
ԿԸՀ. Հայաստանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 59,4 տոկոսը
Նախնական տվյալներով, Հայաստանում քվեարկել է 1 միլիոն 375 հազար 733 ընտրող կամ ընտրողների 59,4 տոկոսը: Ինչպես հայտնել է ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, Երեւանում քվեարկել է ընտրողների 53,3 տոկոսը, Արագածոտնի մարզում` 70,1 տոկոսը, Արմավիրի մարզում` 58,3 տոկոսը, Արարատի մարզում` 65,7 տոկոսը, Գեղարքունիքի մարզում` 62,9 տոկոսը, Կոտայքի մարզում` 62,3 տոկոսը, Լոռվա մարզում` 58,8 տոկոսը, Շիրակի մարզում` 59,1 տոկոսը, Սյունիքի մարզում` 69,7 տոկոսը, Վայոց Ձորի մարզում` 70,2 տոկոսը, Տավուշի մարզում` 64 տոկոսը, հաղորդում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը: Նշենք, որ ընտրություններում ձայնի իրավունք ունեն Հայաստանի 2 մլն 285 հազար 830 քաղաքացիներ: