Իրավապաշտպաններ. Հալեպում հրադադարի վերջին ձախողումից հետո առնվազն 200 մարդ է զոհվել![]() 26 սեպտեմբերի 2016 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ավելի քան 200 մարդ է զոհվել ապստամբների հսկողության տակ գտնվող Հալեպի արևելյան շրջաններում սիրիական բանակի հարձակման հետևանքով: Այդ մասին հայտնում են իրավապաշտպաններն ու զգուշացնում են, որ այդ թիվը կարող է աճել, երբ մաքրվեն փլատակները, և ռազմական գործողությունները շարունակվեն: Ըստ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի գնահատականի, այն պահից ի վեր, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս եկավ հրադադարի մասին պայմանավորվածությունից, զոհերի քանակը Հալեպում հասավ 213-ի: Միայն սեպտեմբերի 25-ին քաղաքում առնվազն 26 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ին: Ավելի վաղ ՄԱԿ ԱԽ Սիրիայի գծով արտահերթ նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը մեղադրեց ՌԴ-ին Սիրիայում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու մեջ և անվանեց Մոսկվայի գործողությունները բարբարոսություն: Ի պատասխան ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրեց ԱՄՆ-ին հրադադարը չպահպանելու մեջ: Ըստ ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դը Միստուրայի, Հալեպում գնդակոծությունների հետևանքով վերջին օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել, այդ թվում տանյակ կանայք ու երեխաներ: Ավելի քան 30 չափավոր խմբավորում` Ազատ սիրիական բանակի գլխավորությամբ, հայտարարություն է ստորագրել այն մասին, որ Հալեպում ռուսական ավիացիայի մասնակցությամբ ռմբակոծությունների սաստկացումն անիմաստ է դարձնում հետագա քաղաքական բանակցությունները: Սեպտեմբերի 22-ին սիրիական բանակը հայտարարեց Հալեպի ապստամբների կողմից գրավված շրջանների վրա նոր հարձակման մասին: Դրանից հետո քաղաքի արևելյան շրջանները նոր ավիահարվածների ենթարկվեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |