ՌԴ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման համաձայնագրին![]() 26 սեպտեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կովկասի տարածաշրջանում ՀՀ հետ ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրին: «Հավանություն տալ և ներկայացնել ՌԴ նախագահին Պետդումայի վավերացմանը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համաձայնագիր` Կովկասի տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, որը ստորագրվել է 2015-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում»,-ասվում է կառավարության որոշման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հունիսի 30-ին ՀՀ Ազգային ժողովում դրվել է քվերակության Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ ուժեր ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման հարցը: Ձայների 102 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ համաձայնագիրը վավերացվել է: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: «Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |