«Ժառանգություն». Կուսակցության օգտին տրված ձայները խորհրդավոր կերպով անհայտացան ԿԸՀ-ում13 մայիսի 2007 - 07:24 AMT PanARMENIAN.Net - Արտախորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը (առաջնորդ` Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Րաֆիի Հովհաննիսյան) հայտարարում է «խորհրդավոր կատակլզիմի» մասին, որը կատարվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձայների հաշվարկման ժամանակ: Մայիսի 13-ի վաղ առավոտյան հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կուսակցության անդամները հայտարարել են լրագրողներին, որ «Ժառամգության» օգտին տված ձայները խորհրդավոր ձեւով անհայտացել են ԿԸՀ-ում:Այսպես, կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով, վստահված անձանց կողմից կուսակցության կենտրոնական շտաբ ներկայացված արձանագրություններից հետեւում է, որ կուսակցությունը 1-2-րդ տեղն է գրավում Երեւանի ընտրատեղամասերում եւ 3-4-րդ տեղը Հայաստանի շրջաններում: Սակայն, ԿԸՀ-ի տվյալների համաձայն, «Ժառանգությունը» դեռ 3600 ձայն ունի, ինչը, Խուրշուդյանի խոսքերով, բացարձակ ցածր թիվ է եւ չի համապատասխանում իրականությանը: «Ո՞ւր են կորչում կուսակցության ձայները»,- հարցրել է ընդդիմադիրը` ընդգծելով «ԿԸՀ-ի աշխատանքի տարօրինակ ոճը»: Արժէ նշել, որ «Ժառանգության» մամլո քարտուղարն իր պնդումներում որպես հիմք ընդունում էր մոտ 40 ընտրատեղամասերի տվյալները, նկատելով, որ տվյալները շարունակում են աճել եւ հակասում են ԿԸՀ-ի տվյալներին, հաղորդում է Regnum-ը: Նշենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել քվեարկության գործընթացի վերաբերյալ մեկնաբանություններից, ընդգծելով, որ գնահատակնն անպայման կհետեւի այն բանից հետո, երբ կուսակցությունն ընդհանրացնի տվյալները: Հովսեփ Խուրշուդյանը նաեւ չի խոսել, արդյոք «Ժառանգությունը» կմիանա հանրահավաքին, որը նախաձեռնում են մի շարք ընդդիմադիր ուժեր մայիսի 13-ին: Միեւնույն ժամանակ, քաղաքական ուժի մամլո քարտուղարը նորից հաստատեց «ժառանգության» դիրքորոշումը. լինել առաջին շարքերում այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրությունները կեղծվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |