27 սեպտեմբերի 2016 - 11:39 AMT
Վանում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի հարավ-արևելքում` Վանում խոշոր ահաբեկչություն է կանխվել: Հատուկ գործողության ընթացքում ոստիկանությունն ականապատ բեռնատար է հայտնաբերել գավառի կենտրոնական փողոցներից մեկում, հայտնում է Trend-ը Anadolu-ին հղումով:

Ըստ նախնական տվյալների, ահաբեկչությունը ծրագրել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայինները:

Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) անդամները բեռնատար գնացք են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում` Վանի գավառում: Ռումբի պայթյունի հետևանքով 1 մարդ վիրավորվել է

ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։