Կոլումբիայում 50 տարվա քաղաքացիական պատերազմից հետո խաղաղության պատմական համաձայնագիր է կնքվել![]() 27 սեպտեմբերի 2016 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Կոլումբիայի իշխանությունները և Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (FARC) ապստամբները պատմական համաձայնագիր են կնքել խաղաղության մասին, որով վերջ է դրվում կեսդարյա քաղաքացիական պատերազմին: Ավելի վաղ ծայրահեղական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր-Ժողովրդական բանակ» (FARC-EP) կազմակերպության ղեկավարությունը հայտարարել էր կրակի դադարեցման մասին: Արարողությունը տեղի է ունեցել Կարտախենայում, իրենց ստորագրություններն են դրել Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն ու նախկին ապստամբների առաջնորդ Ռոդրիգո Լոնդոնիո Էչեվերին Տիմոչենկո մականունով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Արարողության բոլոր մասնակիցները սպիտակ հագուստներով էին` որպես խաղաղության խորհրդանիշ, Կարտախենայի հրապարակը Կարիբյան ծովի ափին, որտեղ անցնում էր արարողությունը, նույնպես զարդարված էր սպիտակ դրոշներով: Ներքին հակամարտության ընթացքում զոհվածների հիշատակին երգ է կատարվել: Սանտոսն ու Տիմոչենկոն ստորագրել են փաստաթուղթը հատուկ գրիչներով, որոնք պատրաստված էին փամփուշտներից: Դա խորհրդանշում է երկրի անցումը խաղաղ կյանքին: FARC պարտիզանները գործում էին Կոլումբիայի տարածքում վերջին 50 տարվա ընթացքում: Մի ժամանակ բավականին հաջող` վերահսկելով երկրի տարածքի զգալի մասը, հարվածներ հասցնելով կայազորներին և ոստիկանության բաժանմունքներին, ահաբեկչություններ կազմակերպելով մայրաքաղաքում, սպանելով և առևանգելով հայտնի քաղաքական գործիչներին: Կոլումբացի ապստամբներին սատարում էր Կուբան, իսկ հետո Վենեսուելան: Բանակցությունները կառավարական զորքերի և ապստամբների միջև սկսվել և ընդհատվել են մի քանի անգամ: Այնուամենայնիվ, իշխանություններին հաջովեց վերջին շրջանում զգայուն հարվածներ հասցնել պարտիզաններին` մեկը մյուսի հետևից սպանվեցին նրանց առաջնորդները, նրանք զրկվեցին ֆինանսավորման հիմնական աղբյուրներից. թմրանյութերի վաճառքից ստացվող շահույթից և Վենեսուելայի տնտեսական աջակցությունից, ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |