ԱՊՀ դիտորդները խորհրդարանական ընտրությունները Հայաստանում համարում են ազատ եւ թափանցիկ13 մայիսի 2007 - 13:05 AMT PanARMENIAN.Net - «Անկախ Պետությունների Համագործակցության միջազգային դիտորդները համարում են, որ 2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ԱԺ ընտրությունները անց են կացվել հանրապետությունում ընտրական օրենսդրության նորմերի համաձայն»,-ասվում է ԱՊՀ դիտորդների հայտարարության մեջ: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշել է առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր տնօրեն Վլադիմիր Ռուշայլոն, անցած ընտրությունները եղել են ազատ, թափանցիկ եւ բաց: «ԱՊՀ դիտորդները գրանցում են, որ ընտրությունները կայուն զարգացման եւ պետության կյանքի հետագա ժողովրդավարացման կարեւոր գործոն հանդիսացան: Երկրի պետական մարմինները կոնկրետ գործնական միջոցներ են ձեռնարկել, ուղղված քվեարկության օրը ընտրողների ազատ ընտրություն կատարելու իրավունքի ապահովմանը, երկրում համոզմունքների արտահայտման ազատության եւ կարծիքների բազմակարծության զարգացմանը»,-նշվում է հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |