Առողջապահության նորանշանակ նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության կողմնակից է (Հարցում)

Առողջապահության նորանշանակ նախարարը պարտադիր բժշկական ապահովագրության  կողմնակից է (Հարցում)

PanARMENIAN.Net - «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը նշանակվել է առողջապահության նախարար՝ պաշտոնում փոխարինելով Արմեն Մուրադյանին:

Նորանշանակ նախարարը բազմիցս խոսել է Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրման ներդրման անհրաժեշտության մասին: Դեռևս 5 տարի առաջ լրագրողների հետ հանդիպմանը նա նշել էր, որ Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հարցն արդեն հասունացել է, «հարկավոր է դրա ընկալումն ու հավատը սեփական ֆինանսական կառույցների, սեփական ժողովրդի նկատմամբ, որը, ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում, կկարողանա օգտվել ապահովագրության այդ տեսակից»:

Ընդ որում, Ալթունյանը զգուշացրել է, որ պետք չէ պարտադիր բժշկական ապահովագրության ինստիտուտը կապել բժշկական ծառայությունների անհապաղ բարելավման հետ: «Առնվազն 5-10 տարի կանցնի, մինչև որ կուտակած ապահովագրավճարների հիմնադրամը վերածվի նոր կլինիկաների, նոր սարքավորումների, նոր տեխնոլոգիաների»,- հավելել է նա:

Լևոն Ալթունյանի խոսքով` պարտադիր բժշկական ապահովագրությունը զարգացած երկրների անցած ուղին է. նրանք գնում են այդ ճանապարհով և մտադրված չեն հետ կանգնել:

Լևոն Ալթունյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 26-ին: 1979-1958 թթ. սովորել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Այնուհետև աշխատել է Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում(1986-1989թթ.) և Երևանի վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում(1989-1995 թթ.)՝ որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: 1995-ից 1999 թթ. աշխատել է «Արգո» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, այնուհետև 1999-ց մինչև օրս ղեկավարել «Ինգո Արմենիա» ընկերությունը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---