27 սեպտեմբերի 2016 - 17:04 AMT
Բարձրաստիճան պաշտոնյանները հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախ զգուշացվելու են, հետո՝ տուգանվելու

ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է եկամուտների հայտարարագրմանը վերաբերող նախագծի փաթեթը: Դրա նպատակն է կանոնակարգել իրավահարաբերությունները, որոնք առաջանում են բարձրաստիճան անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրումը ոչ պատշաճ կատարելու դեպքում:

Նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում, նպատակ ունի կարգավորել հարաբերություններ, որոնք վաղուց Հայաստանում նյութական իմաստով կարգավորված էին, բայց հետևանքային առումով՝ ոչ:

«Վրա հասնող պատասխանատվությունն առաջ սահմանված էր կարգապահական, վարչական կամ քրեական:

Մենք առաջարկում ենք` բարձրաստիճան անձանց և նրանց փոխկապակցված անձանց կողմից պատշաճ ժամկետում հայտարարագիր չներկայացնելու դեպքում անելնախազգուշացում, որից հետո 30 օրվա ընթացքում եթե հայտագիրը չի ներկայացվում, կիրառել նախատեսված է վարչական տուգանք` նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափով»,- ներկայացրել է Հովհաննիսյանը, գրում է Yerkir.am-ը:

Նա ընդգծել է, որ եթե խախտվում է հայտարարագիր ներկայացնելու կարգը, ապա նախատեսված է նախ նախազգուշացում, հետո` վարչական տուգանք: Հայտարարագիրն անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացնելու դեպքում նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով: