Շվեյցարիայում արգելել են փարաջա կրել

Շվեյցարիայում արգելել են փարաջա կրել

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը (Շվեյցարիայի Ազգային խորհուրդ) որոշում է կայացրել երկրի ամբողջ տարածքում փարաջա կրելն արգելելու մասին: Օրենքն ընդունվել է 1 ձայնի տարբերությամբ: Կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ` 87:

Որպես հիմք է ընդունվել Տիչինո կանտոնում գործող նմանատիպ օրենքը, որն ընդունվել էր տարածաշրջանային հանրաքվեում 2013-ին: Օրենքն ուժի մեջ է մտել 2016-ի հուլիսի 7-ին:

Օրինախախտներին 9200 եվրո տուգանք է սպառնում: Օրենքի կատարման վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա: Ներքին գործերում հատուկ պաշտոն կավելացվի` «միջմշակութային միջնորդ», որն ուսուցանում է իրավապահ մարմինների աշխատակիցներին թե ինչպես պետք է վարվել պոտենցիալ օրինախախտների հետ, հայտնում է Lenta.ru-ն La Tribune de Geneve-ի վրա հղումով:

Որպեսզի արգելքը սկսի գործել պետական մակարդակով, այն պետք է հավանություն ստանա նաև վերին պալատում և կառավարությունում:

Հանրային վայրերում փարաջա կրելու արգելքը գործում է մի քանի եվրոպական երկրներում: Ֆրանսիայում նմանատիպ օրենքն ուժի մեջ է մտել 2011-ին: Դրանից հետո մի քանի մահմեդական դիմել էր դատարան` բողոքելով դավանանքի իրավունքը սահմանափակելուց: 2014-ի հուլիսին ՄԻԵԴ-ը հաստատեց իշխանությունների պահանջի օրինականությունը: Ֆրանսիայում փարաջա կրելու համար 150 եվրո տուգանք է նշանակված:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---