ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը կկայանա Երևանում

ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների խորհրդի նիստը կկայանա Երևանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի նախագահությամբ: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նիստում կքննարկվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքի մասին արտակարգ իրավիճակներին», հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Օրակարգում են նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հարցերը, արտոնյալ պայմաններով ՌԴ բուհերում ՀԱՊԿ անդամ Իրավապահ, հրշեջ, վթարային և փրկարարական մարմինների և հատուկ ծառայությունների կադրերի պատրաստման մասին համաձայնագրի իրագործումը և ՀՀ տարածքում ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով:

ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---