ՌԴ-ն ու Գերմանիան որոշել են ռազմագերիների տվյալների փոխանակման կարգը

ՌԴ-ն ու Գերմանիան որոշել են ռազմագերիների տվյալների փոխանակման կարգը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Գերմանիան որոշել են Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանի խորհրդային և գերմանական ռազմագերիների և բռնի տեղահանված քաղաքացիների տվյալների փոխանակման կարգը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ փոխղեկավար Ալեքսանդր Կիրիլինը:

«Որոշվել է սովետական և գերմանացի ռազմագերիների տվյալների փոխանակումն իրականացնել արխիվային նյութերի թվայնացման աշխատանքների շրջանակում: Նախանշվել են աշխատանքի առաջնային ուղղությունները: Գերմանական կողմն առաջարկել է 2 մասնագիտական աշխատանքային խումբ ստեղծել օպերատիվ հարցերի լուծման համար, որտեղ կընդգրկվեն երկու կողմի մասնագետները»,-ասել է Կիրիլինը Գերմանիայի Ռազմագերիների շիրիմների խնամքով զբաղվող Ժողովրդական միության նախագահ Մարկուս Մեկելի հետ հանդիպման ավարտին:

Կիրիլինը հավելել է, որ ռուսական կողմը լիազորել է ՌԴ ՊՆ-ին իրականացնել նախագծի համակարգողի գործառույթները, որին կմասնակցեն նաև ՌԴ ԱԳՆ-ն, «Ռոսարխիվը», «Ռազմական նյութեր» ասոցիացիան, «Էլեկտրոնային արխիվն» ու այլ կազմակերպություններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---