Հնդկական ընկերությունը պատրաստ է 20 մլն եվրո ներդնել ՀՀ-ում գործարանի շինարարության մեջ![]() 28 սեպտեմբերի 2016 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հնդկական ընկերությունը պատրաստ է 20 մլն եվրո ներդնել ՀՀ-ում կենսադիզելային վառելիքի գործարանի շինարարության համար: Այդ մասին լրագրողներին է ասել Երևանի Առևտրա-արդյունաբերական պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: «Եթե պայմանավորվածություն ձեռք բերվի, նախագիծը կիրականացվի առավելագույն սեղմ ժամկետում»,-ասել է Ալեքսանյանը, հայտնում է ԱՌԿԱ-ն: Նա չի նշել տեղական որ ընկերություններն են մասնակցելու նախագծին: «Պատվիրակության կազմը մեծ հույսեր է ներշնչում: Ըստ նախնական քննարկումների, նրանք պատրաստ են խոշոր ներդրումներ անել ՀՀ մի քանի ոլորտներում: Մեր երկիրը հետաքրքրում է հնդիկ գործարարներին որպես ԵՏՄ անդամ, ինչպես նաև հարևան երկրների հետ կապերի առումով»,-ասել է Ալեքսանյանը: Հայաստանում է գտնվում է Հնդկաստանի ԱԱՊ ֆեդերացիայի պատվիրակությունը, որի կազմում 11 ընկերություն է ընդգրկված գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներից:Պատվիրակությունը Հայաստանում կլինի մինչև սեպտեմբերի 30-ը: Ընթերցեք նաև. Հնդկաստանում ՀՀ հյուպատոս. Բոլիվուդը պետք է ֆիլմ նկարահանի Հայաստանում ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |