Հարկերի վճարման ուշացման դեպքում տույժն առաջարկվում է կրկնակի նվազեցնել28 սեպտեմբերի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու համար տույժերը կարող են կրկնակի կրճատվել: Այս մասին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում հարկային նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասել է հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Վերջին 20 տարում առաջին անգամ էապես նվազեցնում ենք հարկային օրենսդրությամբ հարկերը ուշ վճարելու դեպքում սահմանված տույժը: Այսօր դա սահմանված է 0,15 տոկոս` ոչ ավելի, քան 365 օր: Առաջարկվում է 0,15 տոկոսը նվազեցնել մինչև 0,075 տոկոս»,- ասել Միրումյանը, գրում է Yerkir.am-ը: Նրա խոսքով, եթե հարկ վճարողը ի սկզբանե ցուցաբերել է կարգապահություն հարկերի վճարման հարցում, բայց ինչ-ինչ պատճառներով ֆինանսական դժվարություններ ունի ու չի կարողանում վճարել հայտարարագրված գումարը, ապա առաջարկվում է չխորացնե խնդիրը և մեղմել պատժամիջոցը: Սեպտեմբերի 28-ին ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Հարկային օրենսգրքի նախագիծը: Հիմնական զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրել է դրույքաչափի մասով կատարված փոփոխությունները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |