2017-ի հայ-գերմանական ռազմական գործակցության ծրագրի նախագիծը պատրաստ է

2017-ի հայ-գերմանական ռազմական գործակցության ծրագրի նախագիծը պատրաստ է

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչությունում սեպտեմբերի 28-ին կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, մշակվել է 2017թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցություների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց պատրաստակամությունը առավել զարգացնել համագործակցության դինամիկան:

Սովորաբար մինչ Աֆղանստանում տեղակայվելը` հայ խաղաղապահների զորախումբը Գերմանիայում մասնակցում է մեկամսյա վերապատրաստման դասընթացների և նախատեղակայման վարժանքների:

2014թ. ՀՀ զինված ուժերի 75-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը հունվարի 13-ից փետրվարի 2-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում մասնակցել է «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակում կազմակերպված հերթական բազմազգ զորավարժությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---