Թուրքիայում քրդերի հետ բախումներում 3 իրավապահ է սպանվել![]() 29 սեպտեմբերի 2016 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի անվտանգության ուժերի 3 աշխատակից է սպանվել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների հարձակման հետևանքով: Հարձակումը տեղի է ունեցել երկրի հարավ-արևելքում Հաքքյարի գավառի Յուքսեկովա շրջանում: Հարձակումը տեղի է ունեցել, երբ ուժայինները պարեկելիս են եղել բնակելի թաղամասերից մեկը: Եվս երկու ուժային վիրավորվել է: Պատահարի վայրում սկսվել է քուրդ ապստամբների որոնման գործողությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Թուրքիայի հարավային Մարդին գավառում սեպտեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել ռազմական շարասյան ճանապարհին: Վիրավորվել է ավելի քան 11 թուրք զինծառայող: Ասվում է, որ պայթյունը կազմակերպել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները: Միջադեպից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները գործողություն են սկսել ՔԱԿ գրոհայինների դեմ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |