Ասորական եկեղեցու առաջնորդ. Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 մլն-ից հասել է 150.000-ի

Ասորական եկեղեցու առաջնորդ. Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 մլն-ից հասել է 150.000-ի

PanARMENIAN.Net - Ասորական ուղղափառ եկեղեցու առաջնորդ Մորան Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ն հայտարարել է, որ Միջին Արևելքում քրիստոնեությունը գտնվում է ոչնչացման եզրին:

«Սիրիայում, Լիբանանում և Իրաքում քրիստոնեությունը ոչնչացման եզրին է: Վերջին 100 տարում Թուրքիայում քրիստոնյաների թիվը 3.5 միլիոնից հասել է 150 հազարի: Նույն իրավիճակը կարող է կրկնվել Լիբանանում և Սիրիայում»,- ասել է ասորիների հոգևոր առաջնորդը, թուրքական Habertürk-ին հղումով գրում է Tert.am-ը:

Պատրիարքը նշել է, որ «Սիրիայում բնակվող հազարավոր քրիստոնյաներ կամ քշվել են հայրենիքից, կամ փախել հիմնականում Լիբանան»:

Ասորական եկեղեցու առաջնորդը նաև կոչ է արել Եվրոպային զգուշանալ ծայրահեղական մահմեդականներին իրենց երկրներ ընդունելուց:

Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան Թուրքիայում ոչնչացվել է մոտ 2 միլիոն քրիստոնյա՝ հայեր, հույներ և ասորիներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---