«Սեքյուրիթի Դրիմ»-ի 2 ղեկավար մեղադրվում է պետությանը խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու մեջ![]() 29 սեպտեմբերի 2016 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քննչական ծառայությունը տեղեկացնում է , որ կատարված նախաքննության ընթացքում պարզվել է՝ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ավելի վաղ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 12 անձի, այդ թվում՝ պաշտոնատար: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |