Սրտի անհետաձգելի վիրահատությունները մոտ 500 մարդու կյանք են փրկել Հայաստանում 2014-2015թթ.![]() 29 սեպտեմբերի 2016 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Սրտի անհետաձգելի վիրահատությունների անցկացման ծրագրի իրականացման շնորհիվ 2014-2015թթ. Հայաստանում հաջողվել է 500 մարդու կյանք փրկել: Այդ մասին լրագրողներին է հայտնել առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը: «2016-ին այդ ծրագրից 1317 մարդ է օգտվել, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում թիվը եղել է ընդամենը 737 մարդ»,-ասել է Վարդանյանը: Ըստ նրա, դա չի նշանակում, որ հիվանդների քանակն է ավելացել, ուղղակի հանրությունն ավելի իրազեկված է դարձել, մարդիկ ավելի շատ են ժամանակին դիմում բուժօգնության: Ընդհանուր առմամբ, ըստ Վարդանյանի, ամեն տարի 55.000 մարդու մոտ ախտորոշվում են սրտանոթային համակարգի հիվանդություններ: «Սրտանոթային հիվանդությունների խնդիրը շատ ակտուալ է Հայաստանի համար: Մահացության ընդհանուր թվի 36-37% բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին, հիվանդությունների 40%-ը ևս այդ հիվանդություններին է բաժին ընկնում»,-ասել է նա` հավելելով, որ դեպքերի 80 տոկոսում այդ հիվանդությունները կարելի է կանխել առողջ ապրելակերպ վարելով և ժամանակին հետազոտվելով: «Սրտանոթային հիվանդությունները կարելի է կանխել` վերացնելով կամ նվազեցնելեվ ռիսկերի գործոնները, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի չարաշահումը, աղի ավելցուկը, հիպոդինամիան, սխալ սնունդը: Պետք է հետևել նաև արյան ճնշմանն ու լիպիդային փոխանակմանը»,-ասել է Վարդանյանը: Նախագիծը, որի շրջանակում իրականցվում են սրտի անհետաձգելի հիվանդությունները, մշակվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի շրջանակում, որից օգտվում են ՀՀ քաղաքացիները: Բացառության դեպքում օգտվում են նաև այլ պետությունների ՀՀ քաղաքացիները: ՀՀ կառավարությունը հաստատել է «Սրտի անեհտաձգելի վիրահատության ծրագիրը» 2014-ի ավարտին, որի համաձայն 2015-2017-ին ծրագրի իրականացմանն ամեն տարի կհատկացվի 500 մլն դրամ` ավելի քան 1 մլն դոլար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |