2017-ին Ադրբեջանը կկրճատի ռազմական ծախսերը![]() 29 սեպտեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Ադրբեջանը պաշտպանության ոլորտին կհատկացնի 1 մլրդ դոլար: Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 2017-ի բյուջեով Բաքուն նախատեսում է ռազմական ծախսերի համար հատկացնել 1.615 մլրդ մանաթ, ինչը քիչ է 2016-ի բյուջեով նախատեսված ծախսերից: Ադրբեջանը 2016-ին պաշտպանական ծախսերի համար նախատեսել էր մոտ 1.838 մլրդ մանաթ` մոտ $1.767 մլրդ: Ընդ որում, ինչպես այդ մասին գրել է Pan-ը Բաքուն ռազմական ծախսերի մեջ է ներառում նաև բոլոր ծախսերը, որոնք հատկացվում են հատուկ ծառայություններին, ոստիկանության ներքին զորքերին, սահմանապահներին և այլն, ուստի բանակի համար հատկացվող գումարներն իրականում շատ ավելի քիչ են, քան հրապարակվածները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում նշել է, որ նավթի գների անկման պատճառով երկրի եկամուտները կրճատվել են 4 անգամ` նշելով, որ անհրաժեշտ է կրճատել ծախսերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |