ՀՀ ռազմական բյուջեն 2017-ին կաճի մոտ 1.7 մլրդ դրամով

ՀՀ ռազմական բյուջեն  2017-ին կաճի մոտ 1.7 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2017թ. պետական բյուջեի նախագիծը՝ նշելով, որ որոշակի կրճատումներ են արվել ԾԻԳ-երի մասով:

Հայաստանի Հանրապետության 2017-ի համախմբված բյուջեն կկազմի1,244 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), եկամուտների գծով, 1,395 տրիլիոն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) ծախսերի գծով, դեֆիցիտը (պակասուրդը)՝ շուրջ 150 մլրդ դրամ:

Նախագծով ՀՀ 2017-ի ռազմական բյուջեն կազմում է 209.755.268.400 դրամ (շուրջ $439.7 մլն), որից, մասնավորապես, ռազմական պաշտպանության մասով՝ 202.046.175.100 դրամ, արտաքին ռազմական օգնության գծով՝ 164.647.800 դրամ:

ՀՀ 2016-ի ռազմական բյուջեն կազմում է 208.014.971.000 դրամ, որից, մասնավորապես՝ռազմական պաշտպանության մասով՝ 200.352.639.300 դրամ,արտաքին ռազմական օգնությանը՝ 169.024.600 դրամ:

Կարդացեք նաև՝ 2017-ին Ադրբեջանը կկրճատի ռազմական ծախսերը

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---