Խաղաղապահ գործողությունների սցենարով զորավարժությանը ՀՀ-ում 500 զինվոր է մասնակցել![]() 29 սեպտեմբերի 2016 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից 30-ը անցկացվում է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն: Դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում: Զորավարժությանը մասնակցում է 500 զինծառայող` ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են մոտ 60 ռազմական և բժշկական տեխնիկա, ուղղաթիռներ: Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվել է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ: Ինքնագնահատման գործընթացն իրականացրել են արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած և ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաները` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |