ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՀԱԿԱԿՈՎԿԱՍՅԱՆ ԿՐՔԵՐԻ ԲՈՐԲՈՔՄԱՆԸ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ25 հոկտեմբերի 2002 - 23:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի իշխանությունները լավ են տիրապետում իրավիճակին եւ թույլ չեն տա հակակովկասյան կրքերի բորբոքմանը երկրում: Այդ մասին «Արմենիա» հեռուստաընկերությանը հայտարարել է ՀՀ Ռուսաստանի դեսպան Անատոլի Դրյուկովը` մեկնաբանելով Մոսկվայի Թատերական կենտրոնում ահաբեկիչների գործողությունների հետ կապված հակակովկասյան տրամադրությունների ալիքի բարձրացման անհանգստությունը: Ինչպես գտնում է դեսպանը, «դա խնդիրը լուծելու ուղի չէ»: Նշելով, որ տեղեկություններ կան որոշ վայրերում տեղի ունեցած ընդհարումների մասին, Դրյուկովը վստահություն հայտնեց, որ նրանք «լայն զարգացում չեն ստանա»: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կայունություն եւ անվտանգություն ապահովենք բոլոր քաղաքացիներին, որոնք գտնվում են Ռուսաստանյան Դաշնության տարածքում»,- ընդգծել է նա:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |