Հայկական ՏՏ պատվիրակությունը՝ Բրազիլիայում համաշխարհային համաժողովին![]() 3 հոկտեմբերի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-5-ը` Բրազիլիայում ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT), որին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաև հայկական ՏՏ պատվիրակակությունը` ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ), Ucom, «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» և «ՎՕԼՕ» ընկերությունների ներկայացուցիչների: ՏՏ համաշխարհային կոնգրեսին Հայաստանից մասնակցում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Սիներջի» և «LocalZ»ընկերությունների ներկայացուցիչները: WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի մոտ 2000 պատվիրակի՝ ավելի քան 80 երկրից: 2016-ին ՏՏ համաշխարհային համայնքը եռօրյա համաժողովի ընթացքում պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ: WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ: Դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություններիհամաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |