Ինչ միջոցառումներ են սպասվում «Էրեբունի-Երևան 2798»-ին. Ժամանակացույցը![]() 5 հոկտեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Երևանի օրվան նվիրված միջոցառումները, ըստ քաղաքապետարանի, կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին: Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է 2015-ի համեմատ կրկնակի նվազեցնել Էրեբունի-Երևան տոնակատարության համար նախատեսվող բյուջեն: Տոնակատարության մասով ավագանու կողմից հաստատված բյուջեով 130 մլն դրամ էր հաստատված, սակայն ծախսվելու է 65 մլն միջոցառումների համար: Նախորդ տարիներին եղել է 90, 120 և 130 մլն դրամ. վերջին տարիներին ամենաքիչ բյուջեով իրականացվող Էրեբունի-Երևանն այս տարի է: Ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև անցկացվող տոնական շքերթը: «Էրեբունի-Երևան 2798» միջոցառման ծրագիրը հետևյալն է. 10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով 11:00-12:00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում 11:30-19:00 ԵրևանԱՐՏ. «Մեկ կտավ Երևանիս» /Սարյան պուրակ/ 12:00-20:00 «Արտադրված է Երևանում. ԳՕՍՏ...» ցուցահանդեսի բացում /Երևանի պատմության թանգարան/ 12:30-13:30 «Երևան՝ արևի քաղաք» կավճանկարչություն /Երևանի քաղաքապետարանի դիմաց/ 13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/ 13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/ 14:00-15:00 Պարալիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երևանի քաղաքապետարան/ 14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/ 14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի ողջույնի հարթակ / Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ / 14:30-22:30 «Էրեբունի - Երևան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/ 14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/ 14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/ 15:00-19:30 «Երևանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/ 15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/ 15:30-17:30 «Մարզական Երևան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/ 15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երևանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/ 16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/ 16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/ 16:30-17:30 Կինոլոգիա - վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/ 16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երևանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/ 17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/ 18:00-20:00 «Երևանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/ 18:30-21:00 «Արևային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/ 18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/ 18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/ 19:00-22:00 «Արևի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/ 19:00-22:30 «Հավերժող Երևան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/ 20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/ 19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/ 20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/ 22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/ 22:00 Տոնական հրավառություն Կարդացեք նաև՝ «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը մեկնարկել է ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |