Զեկույց. Հայաստանի տարրական կրթությունն ամենաորակյալն է տարածաշրջանում![]() 5 հոկտեմբերի 2016 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը տարրական կրթության որակի առումով աշխարհի 138 երկրի շարքում զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը՝ հավաքելով 4.1 միավոր առավելագույն 7-ից: Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է իր ամենամյա Մրցունակության համաշխարհային ինդեքսը (Global competitiveness index),որում Հայաստանի հետ նույն ցուցանիշն ունեն նաև Մոնղոլիան, Սաուդիան Արաբիան, Իրանը, Բուլղարիան, Սլովակիան, Կոտ դ'Իվուարը, Տաջիկստանն ու Ղազախստանը: Հարևան Ադրբեջանը 81-րդ հորիզոնականում է՝ (3.8 միավոր), Վրաստանը՝ 93-րդ (3.4 միավոր), Թուրքիան՝ 105-րդ ( 3.1 միավոր): Նույն աղյուսակում ՌԴ-ն զբաղեցնում է 49-րդ տեղը՝ 4.4 միավորով: Նույն ինդեքսի բարձրագույն կրթության որակի վերաբերյալ սանդղակում Հայաստանը զբաղեցնում է 71-րդ տեղը, սակայն այստեղ հավաքած միավորներն ավելի բարձր են՝ 7 առավելագույնից 4.4: Ըստ վարկանիշային աղյուսակի, ամենակիրթը Ֆինլանդիայի, Շվեյցարիայի ու Բելգիայի բնակիչներն են: Սանդղակի վերջին հորիզոնականներում են Մավրիտանիան, Եմենն ու Պարագվայը: Համաշխարհային տնտեսական ֆորումը պետական-մասնավոր գործակցության վրա հիմնված միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է բարելավել իրավիճակն ամբողջ աշխարհում: Այն հիմնադրվել է 1971-ին որպես ոչ կոմերցիոն կազմակերպություն, գլխամասային գրասենյակը Շվեյցարիայում է: Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանի ճանապարհների և առողջապահության որակին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |