Քերին հորդորել է «Թալիբանին» Աֆղանստանի կառավարության հետ «արժանապատիվ» խաղաղություն կնքել![]() 5 հոկտեմբերի 2016 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին դիմել է «Թալիբան» շարժմանը` կոչ անելով հետևել դաշտային հրամանատար Գուլբեդդին Հեքմաթիյարի օրինակին և «արժանապատիվ» խաղաղություն կնքել Աֆղանստանի կառավարության հետ, հայտնում է Ինտերֆաքսը: «Այստեղ կա հակամարտությունն արժանապատվորեն ավարտելու հնարավորություն: Դա չի կարող ռազմի դաշտում հաղթանակը լինել»,-հայտարարել է Քերին Բրյուսելում` Աֆղանստանի դոնոր երկրների միջազգային խորհրդաժողովում: Սեպտեմբերի 22-ին Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչներն ու ԱՄՆ կողմից ահաբեկիչ հայտարարված ապստամբ դաշտային հրամանատար, Աֆղանստանի «Իսլամական կուսակցության» առաջնորդ Հեքմաթիյարը խաղաղ դաշինք են կնքել: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Հեքմաթիյարի հետ համաձայնությունը կարող է մոդել ծառայել թալիբների հետ հակամարտության կարգավորման համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |