Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը. Հռոմի պապն ամփոփել է կովկասյան այցը![]() 6 հոկտեմբերի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոկտեմբերի 5-ին անդրադարձել է օրերս Վրաստան և Ադրբեջան կատարած այցին և խոսել քրիստոնեական միասնության կարևորության մասին: Tert.am-ը Վատիկանի ռադիոյին հղումով հայտնում է, որ, ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների առաջ, Հռոմի պապն իր երախտագիտությունն է հայտնել կովկասյան երկրներ այցելել կարողանալու համար: Նա իր այցը նկարագրել է որպես հունիսին Հայաստան կատարած այցի լրացում և ասել, որ մարտահրավերների առաջ կանգնած Կովկասի երեք ժողովուրդներին այցելելով նա կարողացել է բոլոր մարդկանց ուղղորդել խաղաղության և եղբայրության ճանապարհով: Հռոմի պապը նշել է, որ Կովկասի երեք երկրներ է այցելել՝ «հաստատելու համար, որ Կաթոլիկ եկեղեցին ապրում է նրանց մեջ և ուղղորդելու այս ժողովուրդներին դեպի խաղաղություն և եղբայրություն»: Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր խոսքում նշել է, որ դիմելով Ադրբեջանի իշխանություններին՝ նա հույս է հայտնել, որ «կարող են գտնվել լավ լուծումներ դեռևս առկա խնդիրների համար և որ Կովկասի բոլոր ժողովուրդները կարող են ապրել խաղաղության և փոխադարձ հարգանքի պայմաններում»: «Աստված օրհնի Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը»,- ասել է Ֆրանցիսկոս պապը: Հռոմի պապը Հայաստան էր այցելել 2016 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին այցելել է Վրաստան և Ադրբեջան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |