Անդրիաս Ղուկասյանին ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է![]() 6 հոկտեմբերի 2016 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: «Մենք, որպես գրավ, առաջարկել էինք մեկ միլիոն դրամ, սակայն դատարանը կաշկանդված չի եղել այլ գրավի չափ որոշելու հարցում»,-ասել էՂուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ մեղադրողը նույնիսկ չի հրապարակել, թե ինչ հիմքերով է առարկում ներկայացված միջնորդության դեմ. «Ասաց, որ դա նախաքննական գաղտնիք է, մինչդեռ այդ գործերը քննվում են դռնփակ, դա խախտում էր»: Փաստաբանը փոխանցել է, որ այսօրվա որոշումը Վճռաբեկ դատարանում բողոքարկելուց հետո ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Անդրիաս Ղուկասյանինմեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով (զանգվածային անկարգություններ հրահրելը)։ Ղուկասյանը անազատության մեջ է գտնվում հուլիսի 30-ից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |