Վահե Հակոբյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ![]() 6 հոկտեմբերի 2016 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության որոշումը նախագահի կողմից հաստատվելուց հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է նոր որոշում, որի համաձայն պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: «Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` ՀՀ կառավարությունը որոշում է. Վահե Հակոբյանին նշանակել ՀՀ Սյունիքի մարզպետ»: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, որը գտնվում էր նիստերի դահլիճում և մաղթել էֆեկտիվ աշխատանք. «Շնորհավորում եմ և ցանկանում էֆեկտիվ աշխատանք: Մենք հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք տարածքային կառավարման մեջ»,- մեջբերում է Tert.am-ը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |