Գիտնականները որոշել են մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը![]() 6 հոկտեմբերի 2016 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բժիշկները որոշել են մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը: Մարդու կյանքի առավելագույն միջին տևողությունը (այսինքն կյանքի առավելագույն տևողությունը միջինացված Երկրի բոլոր երկարակյացների տվյալներով) կազմում է 115 տարի: Մարդկային կյանքի բացարձակ սահմանն, ըստ գիտնականների, 125 տարին է: Այն հավանականությունը, որ մարդն այդ տարիքից երկար կապրի, 0,0001% է, գրում է Lenta.ru-ն: Մասնագետներն այդ եզրակցության են եկել, վերլուծելով մարդու կյանքի բարելավման տեմպերը XX դարում և XXI դարի սկզբում և կյանքի միջին տևողության դինամիկան: Ըստ գիտնականների, մոտավորապես 1990-ականներից մոլորակում միջին առավելագույն տևողությունն այլևս չի աճում` չնայած կյանքի որակի շարունակական աճին: Ըստ գիտնականների, հետագա առաջընթացը վարակիչ և խրոնիկ հիվանդությունների բուժման գործում կարող է ավելացնել կյանքի միջին տևողութունը, սակայն ոչ միջին առավելագույն տևողությունը: Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը, որի ծննդյան և մահվան տարեթվերը պաշտոնապես հաստատված են, համարվում է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 1997-ի օգոստոսին: Նա ապրել է 122 տարի, 5 ամիս և 14 օր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |