ԱՄՆ-ում հայտնաբերված 16-րդ դարի Աստվածաշնչում պատկերված է Մեծ Հայքի քարտեզը (վիդեո)

ԱՄՆ-ում հայտնաբերված 16-րդ դարի Աստվածաշնչում պատկերված է Մեծ Հայքի քարտեզը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի Lewis&Clark քոլեջի ուսանող Սեմ Բուսսանը իր հետաքրքրասիության արդյունքում գրադարանի նկուղում հայտնաբերել է 1599թ. հրատարակության Աստվածաշունչ՝ Եղիսաբեթ 1-ի և Շեքսպիրի Աստվածաշունչը, որում հիշատակված է Մեծ Հայքը: Աղբյուրը նշում է Մեծ Հայաստան (The Great Armenia), հայտնում է Panorama.am-ը ամերիկյան հեղինակավոր CBS հեռուստաընկերության կայքի վրա հղումով:

Մասնագետները նշում են, որ Աստվածաշնչի բացառիկ հրատարակության մեջ հիմնական գրառումները ներկայացված են փայտի վրա արված բարդ պատկերազարդումների միջոցով:

Աստվածաշնչի մեջ «Եդեմական այգու իրավիճակը» բաժնում փայտե տախտակի վրա պատկերված են Մերձավոր Արևելքի և Մեծ Հայքի, Բաբելոնի և Պարսից ծոցի քարտեզները:

Գրքում կա նաև գրառում, ըստ որի հայտնի է դառնում, որ այն տպագրվել է Լոնդոնում Անգլիայի թագուհու հրատարակիչ Քրիստոֆեր Բերքերի կողմից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---