ՀՀ ԶՈւ խաղաղապահները կշարունակեն Աֆղանստանում ծառայությունը 2016-ից հետո![]() 6 հոկտեմբերի 2016 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Բրյուսելում տեղի է ունեցել «Գործընկերություն հանուն բարգավաճման և խաղաղության» խորագրով Աֆղանստանին նվիրված համաժողովը, որը կազմակերպել էր Եվրոպական միությունը՝ Աֆղանստանի կառավարության հետ համատեղ: Համաժողովի նպատակն էր ևս մեկ անգամ վերահաստատել միջազգային հանրության աներկբա աջակցությունն Աֆղանստանին՝ երկրում խաղաղության ու կայունության պահպանման, ինչպես նաև տնտեսական զարգացման ու լայնածավալ բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում: Ի թիվս ութ տասնյակ երկրների ԱԳ նախարարների, բարձրաստիճան պատվիրակների, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարների և միջազգային կառույցների ղեկավարների՝ համաժողովին մասնակցում էին նաև ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ու կառավարության ղեկավար Աբդուլլա Աբդուլլան: ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանն իր կարողությունների չափով, գործընկերների հետ միասին, աջակցել է ու շարունակելու է իր ներդրումն ունենալ Աֆղանստանում անվտանգության, խաղաղության ու օրենքի գերակայության հաստատմանը: Այդ իսկ նպատակով էր, որ մեր երկիրը 2010թ. միացավ միջազգային կոալիցիային, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Փոխնախարար Նազարյանը համաժողովին վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստակամ է 2016թ.-ից հետո էլ պահպանել իր մասնակցությունը «Վճռական աջակցություն առաքելությանը» ներկայիս մակարդակով, ու հավելել, որ Հայաստանը կողմնակից է բուն աֆղանացիների կողմից առաջնորդվող Աֆղանստանի խաղաղության Համապարփակ գործընթացին՝ ուղղված երկրում կայունության, բարիդրացիական հարաբերությունների և տարածաշրջանային համագործակցության հաստատմանը: Հայաստանը խաղաղապահ առաքելություններին միացել է 2001-ին, իսկ անմիջական մասնակցություն ունի 2004 թվականից: Մինչ օրս հայ խաղաղապահները մասնակցել են չորս առաքելությունների` 2004-ից Կոսովոյում, 2005-ից՝ Իրաքում, 2010-ից Աֆղանստանում, 2014-ի նոյեմբերից՝ Լիբանանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |