Հոկտեմբերի 5-ին տակառային ավիառումբի պայթյունի հետևանքով փլուզվել է «Սպիտակ սաղավարտների» կենտրոնը Դամասկոսում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը Twitter-ում «Սպիտակ սաղավարտներ» կամավորների խմբի վրա հղումով:
«Սպիտակ սաղավարտները» ոչ պաշտոնական կամավորների միավորում է, որը մոտ 3000 անդամ ունի, և որի նպատակն է մարդկանց փրկությունը Սիրիայում:
Ըստ խմբի, կենտրոնը փլուզվել է և այլևս չի գործում: Կամավորներից ոմանք վիրավորվել են, պայթյունի հետևանքով վնասվել են մոտակա ավտոմեքենաները, գրում է ՌԻԱ Նովոստին The Insider-ի վրա հղումով:
Ըստ Amnesty International-ի գնահատականի, միայն 2014-ին տակառային ավիառումբերի պայթյուններից ավելի քան 3000 քաղաքացիական անձ է զոհվել Հալեպում: Ըստ իրավապաշտպան կամզակերպության, տակառային ռումբերի կիրառումը Սիրիայի կառավարության սովորական մարտավարություոնն է:
Տակառային ավիառումբերը մետաղյա անոթներ են, լցոնված պայթուցիկով, երբեմն նաև այլ տարրերով, որոնք հիմնականում կիրառվում են ուղղաթիռներով թռիչքների ժամանակ: Ռումբերն ունեն մեծ լիցք ու ցածր ճշգրտություն: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ժխտում է կառավարական ուժերի կողմից տակառային ռումբերի կիրառումը: