7 հոկտեմբերի 2016 - 13:27 AMT
ՊԵԿ. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը նվազել է` արձանագրված գումարն ավելացել

Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է օպերատիվ-հետախուզական 1044 միջոցառում` 2015թ.-ի նույն ժամանակահատվածի` 1582-ի համեմատ:

2016-ի 9 ամսում օպերատիվ-հետախուզական միջոցառումների թիվը նվազել է 538-ով կամ 34 տոկոսով:

Արդյունքում` մեկ միջոցառումով արձանագրված միջին գումարը 2016-ին կազմել է 0,6 մլն դրամ, իսկ 2015-ին` 0,4 մլն դրամ: Այսինքն` միջոցառումների կրճատման արդյունքում` ապահովվել է 1,5 անգամ բարձր արդյունավետություն, նկատում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Կարդացեք նաև՝ Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք է բացահայտվել