Քերին ՌԴ-ին Սիրիայի պատճառով միջազգային տրիբունալով է սպառնում![]() 8 հոկտեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ անհրաժեշտ է քննել Ռուսաստանի և Սիրիայի կառավարության գործողությունները ռազմական հանցագործություններին համապատասխանության առումով, գրում է Slon-ը Associated Press-ի վրա հղումով: Քերին հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 7-ի գիշերը սիրիացի զինվորականները գրոհել են հոսպիտալը`սպանելով 20 և վիրավորելով 100 մարդու: Ըստ նրա, Դամասկոսն ու Մոսկվան պետք է իրենց գործողությունների «ավելի քան խելամիտ փաստարկներ ներկայացնեն»: Ըստ պետքարտուղարի, նման գործողությունները «պետք է հետաքննվեն, որպես ռազմական հանցագործության բաղադրիչ ունեցող գործողություններ»: ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին օրինագիծը: Այն ենթադրում է պատժամիջոցների կիրառում Իրանի և ՌԴ դեմ Ասադին սատարելու համար: The Washington Post-ն ավելի վաղ գրել էր, որ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է մեղմացնել օրինագիծը` չվնասելու համար ՌԴ հետ հարաբերություններին և «ապագա շփումներին» խաղաղ կարգավորման շրջանակում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիան քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը` Սիրիայում իրավիճակի պատճառով: Süddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում դա հաստատել է Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը: Ըստ պատգամավորի, նվազագույնը, ինչ կարող է անել այս իրավիճակում Եվրոպան, Հալեպում ընթացող մարտական գործողությունները ռազմական հանցագործություն որակելն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |