Առաջին մեդալը՝ սամբոյի պատանիների և երիտասարդների ԱԱ-ից![]() 8 հոկտեմբերի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը նվաճել է առաջին մեդալը՝ արծաթ: 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ. հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրել էր զգոնությունը և արդյունքում պարտվել: Արթուրն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալի, տեղեկացնում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան: 2016թ. սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները 2016-ին անց են կացվում Ռումինիայի Պլոեշտի քաղաքում. մասնակցում են նաև Հայաստանի հավաքականները: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղել 20 մարզիկ, 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանում են հոկտեմբերի 7, 8, 9-ին: Առաջնության առցանց հեռարձակումը հնարավոր է դիտել sambo-fias.org կայքով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |