ՌԴ-ն Սիրիայի հարցով այլընտրանքային նախագիծ կներկայացնի ՄԱԿ ԱԽ քննարկմանը![]() 8 հոկտեմբերի 2016 - 10:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Սիրիայի վերաբերյալ այլընտրանքային նախագիծ կներկայացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում: «Ֆրանսիական բանաձևի քվեարկությունից հետո կքննարկվի ռուսական այլընտրանքային փաստաթուղթը»,-ասել են դիվանագիտական ներկայացուցչության անդամները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանսիական փաստաթուղթը քվեարկության կդրվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայի ժամանակով 21:30-ին: Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Ֆրանսիայի առաջարկը կարող է «Ռուսաստանի վետոն հրահրել»: Ռուսական նախագծով հավանություն է տրվում Սիրիայի գծով հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրայի նախաձեռնությանը Հալեպից գրոհայիններին դուրս բերելու վերաբերյալ, ինչպես նաև կոչ է արվում պահպանել ՌԴ և ԱՄՆ սեպտեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Հալեպում, որի պահպանման դիտարկումը կհանձնարարվի Ժնևում գործող Սիրիայի աջակցության միջազգային խմբին: Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հոկտեմբերի 6-ին հայտարարել էր, որ պատրաստ է անձամբ ուղեկցել «Ջեբհաթ ան Նուսրայի» խմբավորման գրոհայիններին, որոնք քաղաքի այդ մասում մոտ 900 են, եթե ցանկանան հեռանալ արևելյան Հալեպից ու Իդլիբ մեկնել: Գրոհայինները շարունակում են գնդակոծել Հալեպի բնակելի թաղամասերը` արևելյան շրջանների բնակիչներին որպես պատանդ պահելով, չարտորնելով հումանիտար բեռների առաքումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով վերջին 2 շաբաթում քաղաքում ավելի քան 300 մարդ է զոհվել, մոտ 1000-ը տուժել է: Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |