ՀՀ ՃՈ պետն ազատվել է պաշտոնից![]() 8 հոկտեմբերի 2016 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով: Այդ մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեցին ոստիկանությունից: Հակոբյանը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն: Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել Եգոր Կարապետյանը. նա ՃՈ պետի տեղակալն էր: Արմեն Հակոբյանըծնվել է 1974 թ. մարտի 7-ին, Երևան քաղաքում: 1996 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ.-ից մինչև 1999 թ.-ը ծառայել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության քննչական բաժնում՝ որպես քննիչ, 1999-2007 թթ.` աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում՝ ՀԿԳ քննիչի պաշտոնում, 2007-2008 թթ.` ՀՀ ՊՆ 55555 զորամասի հրամանատարի տեղակալ-Ստեփանակերտի քննչական բաժնի պետ, 2008-2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ, 2011-2011 թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի ավագ սպա, 2011-2011 թթ.` ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ: 2011 թ. նոյեմբերի 7-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնին: 2015 թ. հուլիսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության պետի պաշտոնին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |