«Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 877-ի![]() 8 հոկտեմբերի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 877-ի, հայտնել է Reuters-ը: Փոթորիկն աղետալի հետևանքներ ունեցավ Հաիթիի համար` ոչնչացվել են կամուրջներ, ճանապարհներ, արմատախիլ են արվել ծառեռ: Ավերածություններն էլ ավելի են բարդացնում իրավիճակը: Փոթորիկը փաստացի հիմնահատակ ավիրել է Գրանդ Անս դեպարտամենտի վարչական կենտրոնը` Ժերեմի քաղաքը, որտեղ ոչնչացվել է շենքերի 80%-ը: Միայն Ռոշ ա Բատո քաղաքում 50 մարդ է զոհվել: Այժմ փոթորկը շարժվում է դեպի ԱՄՆ: Առաջին նահանգը, որին սպառնում է «Մեթյուն», Ֆլորիդան է: Նահանգի խոշորագույն Ջեքսոնվիլ քաղաքի քաղաքապետը հորդորել է բնակչությանը հեռանալ քաղզաքից: ԱՄՆ-ում փոթորկի պատճառով ավելի քան 4.500 չվերթ է հետաձգվել, հայտնում է Gazeta.ru-ն: «Մեթյու» փոթորիկն ամենահզորն է Ատլանտյան օվկիանոսում 2007-ից ի վեր: Այժմ փոթորիկը մոտենում է ԱՄՆ ատլանտյան ափին: Միլիոնավոր մարդիկ հեռացել են տներից: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ իրավիճակ է հայտարարել Ֆլորիդայում, Հարավային Կառոլինայում և Ջորջիայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |